Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 20-ին բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մարզմանը մասնակցեցին նաև ազգային թիմի նորեկներ, ռուսական «Կրասնոդարի» երիտասարդական թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը, Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանը, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն:
Ներկա էին բազմաթիվ երկրպագուներ, որոնք շատ ակտիվ էին։ Մարզման ընթացքում անցկացվեց նաև երկկողմանի հանդիպում։
Մարզումից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացավ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Թուրքիայի թիմին։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։
Հայաստանի հավաքականի կազմը
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլումբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաներս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա 2» (Գերմանիա)