Հայաստանի հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքում C լիգայում հայտնվել է Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հետ նույն խմբում:
Ֆարերյան կղզիներում կարծիք կա՝ նրանց բախտը բերել է, որ C լիգայի առաջին զամբյուղից իրենց թիմի մրցակիցն է դարձել Հայաստանի հավաքականը: Այդպիսի կարծիք է հայտնել roysni.fo մարզական կայքի լրագրող Ագնար Պրեստան:
«Թղթի վրա Հայաստանը ամենաթույլ թիմն էր առաջին զամբյուղից: Ռումինիայի և Շվեդիայի հետ շատ ավելի բարդ կլիներ խաղալ:
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 93-րդ տեղում է, իսկ երկրի գլխավոր աստղ Հենրիխ Մխիթարյանն այլևս հավաքականում չի խաղում: Այդուհանդերձ, թիմն անցած տարի վատ հանդես չեկավ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում»,- ասել է Ագնար Պրեստան։
Հիշեցնենք, որ վիճակահանության ժամանակ Հայաստանի հետ C լիգայի առաջին զմաբյուղում էին նաև Ռումինիան, Շվեդիան և Լյուքսեմբուրգը։


