Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ, որտեղ կանցկացնի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական ալիքը տեսանյութ է հրապարակել շուրջ 6 ժամ տևած ուղևորությունից:
Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի 4 միավոր: Հայաստանի ու Լատվիայի հավաքականները վաստակել են 2-ական, իսկ Ֆարերյան կղզիների թիմը՝ 1 միավոր: