Logo

Հայաստանի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
17.03.2021 18 round Alashkert Shirak 3 scaled - Հայաստանի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Ալաշկերտի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է «Խիմկի»: Այդ մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ ֆուտբոլիստը նախքան «Ալաշկերտին» միանալը» ելույթ է ունեցել նաև «Արարատ-Արմենիայում» ու «Արարատում»: «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» ֆուտբոլիստի կարգավիճակում մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:

Դավիդյանն «Ալաշկերտի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության որակավորման 1-ին ու 2-րդ փուլերի ընդհանուր 4 հանդիպման:

23-ամյա ֆուտբոլիստը հունիսյան ընկերական խաղերի համար հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չէր միացել Խոակին Կապառոսի գլխավորած թիմին:

«Խիմկին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնության 2 հանդիպումից հետո վաստակել է 3 միավոր: Թիմը նախորդ առաջնությունում 16 թիմի պայքարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: «Խիմկիում» է ելույթ ունենում նաև Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը:

ՖԻՖԱ-ն գերխոշոր տուգանքի է ենթարկել «Լոռի ՖԱ»-ին. պարզաբանում են ակումբն ու ՀՖՖ-ն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ