Logo

Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Հունաստան

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 02.01.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
calisir - Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Հունաստան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:41

-

-

Հայաստանի հավաքականի ու «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան շարունակելու է Հունաստանում:  Շվեդական ակումբը տեղակացնում է, որ իր թիմի ավագը պայմանագիր է ստորագրել «Ապոլոն Սմիրնիսի» հետ:

30-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից էր խաղում «Գյոտեբորգի» կազմում: Այս ընթացքում նա մասնակցել է 97 հանդիպման և նվաճել Շվեդիայի գավաթը:

«Անդրեն մեծ ճանաչում ունի մեզ մոտ: Այստեղ հանդես գալու ժամանակ նա հրավիրվեց Հայաստանի հավաքական: Երջանիկ ենք, որ նա հնարավորություն է ստացել կարեիրան շարունակել արտասահմանում: Հաջողություն ենք մաղթում Հունաստանում»,- ասել է «Գյոտեբորգի» մարզական տնօրեն Պոնտուս Ֆարներուդը:

Հունական Սուպերլիգայում «Ապոլոն Սմիրնիսը» 12 խաղում նույնքան միավոր է վաստակել և 14 թիմերի պայքարում զբաղեցնում է 11-րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ