Logo

Հայաստանի հավաքականի նորեկը ևս մեկ մեդալ է նվաճել

10:40 / 20.12.2023Ձմեռային մարզաձևեր
null

Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալակիր է դարձել առաջին անգամ անցկացվող Եվրոպայի Համալսարաանների ձմեռային առաջնության ոլորավայրէջք մրցաձևում:

Հայաստանի հավաքականի նորեկն առաջին փորձն ավարտել է 2-րդ արդյունքով, երկրորդ փորձի ժամանակ շրջանցել է առաջատարին՝ Բուլղարիայի ուժեղագույն մարզիկներից Կամեն Զլատկովին, սակայն հանրագումարում ընդամենը հարյուրերորդական վայրկյաններ չեն հերիքել առաջին տեղը գրավելու համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ժիրայր Առաքելյանը գրավել է 28-րդ տեղը:

Դեկտեմբերի 21-ին Գլեբ Մոսեսովն ուժերը կփորձի նաև հսկա ոլորավայրէջք մրցաձևում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլեբ Մոսեսովը 2 ոսկե մեդալ էր նվաճել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում կայացած միջազգային վարկանիշային մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա