Logo

Հայաստանի հավաքականի նորեկների հարցազրույցը Vivaro Media-ին (տեսանյութ)

21:14 / 29.03.2023• Հայկական ֆուտբոլ
Հրանտ-Լեոն Ռանոս-Ուգուչուկվու Իվու

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն Vivaro Media-ի հետ զրույցում ամփոփել են Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղը:

Հրանտ-Լեոն Ռանոսի հարցազրույցը

«Շատ ուրախ եմ նորամուտիս խաղում երկու գոլ խփելու համար: Մի փոքր հիասթափված եմ արդյունքից, բայց հաջորդ խաղում կփորձենք ավելի լավ արդյունքի հասնել: Մթնոլորտն անհավանական էր: Կանեմ առավելագույնը թիմի համար, փորձելու եմ գոլեր խփել և օգնել հաղթանակներ տանել: Սիրում եմ Հայաստանը: Ինձ համար կապ չունի, թե որ դիրքում կխաղամ: Շատ հաճելի է այստեղ լինել»,- նշել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Ուգուչուկվու Իվուի հարցազրույցը

«Շատ երջանիկ եմ, հավաքականում խաղալուն սպասել եմ երկու տարի: Պայքարելու ենք Եվրո-2024-ի ուղեգրի համար, բայց խումբը հեշտ չէ: Ինչպես այսօր, Թուրքիայի դեմ խաղում էլ բախտը մեզ չժպտաց: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք: Սպերցյանի հետ հեշտ է խաղալը, խելացի է, օգնում է ինձ, խորհուրդներ է տալիս»,- նշել է 23-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Կիպրոսի թիմի դեմ երևանյան խաղն ավարտել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նորամուտի խաղում դարձավ դուբլի հեղինակ:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում հյուրընկալվելով Ուելսի հավաքականին:

Հրանտ-Լեոն Ռանոսի փառահեղ նորամուտը Հայաստանի հավաքականում

9 խաղ առանց հաղթանակի, ևս 4 նորեկ հավաքականում. Հայաստան - Կիպրոս խաղը՝ 10 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ