Logo

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ «Զենիթի» սպորտային տնօրե՞ն

13:50 / 27.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսեսյանը մեկնաբանել է այն լուրը, որ կարող է նշանակվել «Զենիթի» մարզական տնօրեն, հաղորդում է Championat-ը:

«Հիմա «Զենիթում» այդ պաշտոնում այլ մարդիկ են աշխատում, այդ պատճառով ճիշտ չէ մեկնաբանել տվյալ տեղեկությունը:

Հիմա առանց աշխատանքի եմ և բաց եմ առաջարկների համար»,- ասել է Մովսեսյանը:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը երկար տարիներ եղել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի սկաուտային բաժնի ղեկավարը, իսկ 2022-2024 թվականներին՝ ակումբի մարզական տնօրենը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ