Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը պայմանագիր է կնքել ղազախական «Մակտարալի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այս օրերին 36-ամյա դարպասապահը ղազախական ակումբի կազմում հավաքի է մասնակցում Թուրքիայում։ Փետրվարի 4-ին «Մակտարալը» ստուգողական խաղում 0-4 հաշվով պարտվել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկին»։
Ղազախստանի ավարտված առաջնությունում «Մակտարալը» գրավել է 8-րդ տեղը (14 թիմերի պայքարում)։
Արամ Հայրապետյանի նախորդ ակումբն էր ղազախական «Ատիրաուն», որի կազմում նա խաղացել 2021-2022-ին։ Դրանից առաջ նա ելույթ է ունեցել նաև Իրանի «Փայքանում, Երևանի «Արարատում», «Ուրարտուում» և ռուսական ակումբներում։
Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքական հրավիրվել է 2017-2019 թվականներին։