Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 6 տուր
18 Նոյեմբեր 2020 - 21:00
1
Հայաստան
0
Հյուսիսային Մակեդոնիա
1 - 0 Հովհաննես Համբարձումյան - 54`
Հայաստանի ազգային հավաքականն իր վերջին մարզումն է անցկացրել Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի ավարտական՝ 6-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ վաղը՝ նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպումից առաջ:
Մարզումը կայացել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում, հենց որտեղ էլ տեղի կունենա հյուսիսմակեդոնացիների հետ նախատեսված մրցավեճը:
Հիշեցնենք, որ C լիգայի 2-րդ խմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է՝ վաստակած 9 միավորով: Հայերն ունեն 8, վրացիները՝ 6, էստոնացիները՝ 2 միավոր:
Լուսանկարները՝ ՀՖՖ մամուլի ծառայության
Մակեդոնացիները կորուստներով են մոտենում Հայաստանի հավաքականի դեմ խաղին
- 20




















