Հայաստանի ազգային հավաքականն Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ նախախաղային մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, որտեղ ԵՎՐՈ-2024-ի շրջանակում կընդունի Խորվաթիայի թիմին:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է մարզման ֆոտոշարքը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին կընդունի սեպտեմբերի 11-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։
Դալիչ. «Հույս ունեմ՝ միասին կնվաճենք Եվրո-2024-ի ուղեգիր»
Կովաչիչ. «Հայաստանի հավաքականը շատ լավ, հարձակողական թիմ է»
Պետրակով. «Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց մոտեցումով»
Տիկնիզյան. «Խորվաթիայի դեմ խաղն ամենաբարդերից կարող է լինել իմ կարիերայում»