Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 27-ին վերջին մարզումն անցկացրեց Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական հանդիպումից առաջ։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած նախախաղային մարզման ֆոտոռեպորտաժը:
Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից Կիպրոսի հավաքականի դեմ խաղին չեն մասնակցի ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» խաղացող Լուկաս Սելարայանը, դանիական «Ռաներսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որոնք վերադարձել են ակումբներ։ Շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը և Fastex Հայաստանի Պրեիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը չեն խաղա վնասվածքի պատճառով։
Հիշեցնենք, որ Հայաստան - Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Կիպրոսի հավաքականը 110-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 95-րդն է)։
Մարտի 25-ին Հայաստանի հավաքականն Ալեքսանդր Պետրակովի նորամուտի խաղում անհաջող էր մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Երևանում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիայի թիմին, որը տարել էր կամային հաղթանակ։ Ընտրական A խմբում ընդգրկված Կիպրոսի հավաքականը մեկնարկել էր շոտլանդացիներից 0-3 հաշվով կրած պարտությամբ։
Ալեքսանդր Պետրակով․ «Թուրքիայի դեմ խաղում եղան մանկական սխալներ»
Վահան Բիչախչյան․ «Մարտական ենք տրամադրված Կիպրոսի դեմ խաղին»
Կիպրոսի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը՝ Հայաստանի դեմ խաղի մասին
Հայաստանի հավաքականի մրցակիցը մարզվեց Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը
Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները
Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը