Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընկերական հանդիպման համար Ստրումիցա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել «Բլագոյ Իստատով» ստադիոնում։
Մարզմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիա մեկնած բոլոր՝ 21 ֆուտբոլիստները։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։
Ֆոտո` ՀՖՖ