Logo

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Ռիգայում

22:00 / 11.10.2023Ֆուտբոլ
null

Լատվիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպման համար Ռիգա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական նախախաղային մարզում է անցկացրել «Սկոնտո» ստադիոնում։

Մարզմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա մեկնած բոլոր՝ 23 ֆուտբոլիստները։

Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։ Այդ հանդիպումից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։

Ֆոտո` ՀՖՖ

Ալեքսանդր Պետրակով․ «Վաղը լինելու է շատ ծանր հանդիպում»

Ստյոպա Մկրտչյան․ «Մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ