Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության չորրորդ խմբի 5-րդ տուրի Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումից առաջ վերջին մարզումն է անցկացրել։
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել նախախաղային մարզմանը և պատրաստել ֆոտոշարք։
Հիշեցնենք, որ Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադինում, մեկնարկելու է 21:00-ին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։ Այդ հանդիպումից երեք օր անց Հայաստանի հավաքականը Ռիգայում մրցելու է Լատվիայի թիմի դեմ։