Logo

Հայաստանի հավաքականի մարզիչի պաշտոնակատար. «Ավստրիան ունի ուժեղ կազմ, իսկ մենք` հաղթաթղթեր»

21:21 / 22.11.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանը և խաղացող Ալբերտ Թադևոսյանը Ավստրիայի դեմ 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի չորրորդ տուրի տնային հանդիպումից առաջ հանդես եկան նախախաղային ասուլիսով:

Գեորգի Ղազանչյան

«Ավստրիան ունի ուժեղ կազմ և ավելի երկար պահեստայինների նստարան, ինչը դժվարացնում է մեր առաջադրանքը։ Սակայն մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել։ Պետք է կենտրոնանանք մեր թիմի պաշտպանության վրա, իսկ երկրպագուների աջակցությունն անփոխարինելի դեր կխաղա հաղթանակի հասնելու համար:

Քրիս Ջոնսը, Անդրե Սպայթ Մկրտչյանը և Ալբերտ Թադևոսյանը կարող են դառնալ առաջնության լավագույններից, և մենք լիահույս ենք, որ նրանք կփայլեն նաև Ավստրիայի դեմ խաղում»,- Ղազանչյանի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Ալբերտ Թադևոսյան

«Մենք երկար ժամանակ ենք տրամադրել այս խաղին նախապատրաստվելու համար։ Մեր երկրպագուները միշտ մեզ մեծ էներգիա են փոխանցում, և նրանց աջակցությունը կօգնի մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասել է Թադևոսյանը:

Հայաստան - Ավստրիա խաղը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը փետրվարի 22-ին 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Վիեննայում 91-106 հաշվով պարտվել էր Ավստրիայի հավաքականին, իսկ երեք օր անց մարզահամերգային համալիրում 84-79 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա