Logo

Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնակատար. «Թիմը հիանալի գործեց, և դա հենց այն է, ինչին պետք է ձգտենք հետագա հանդիպումներում»

19:20 / 21.02.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչը մեկնաբանել է Ալբանիայի նկաատմամբ արտագնա հաղթանակը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

«Չնայած երկարատև պատրաստություն չունեինք, թիմը լավ հանդես եկավ։ Այս հաղթանակն իսկապես մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ ընդամենը երեք մարզում էինք անցկացրել։ Նման կարճ ժամանակում դժվար է լիարժեք պատրաստվել, բայց տղաները ցուցաբերեցին բարձր կենտրոնացվածություն, և մենք հաջող իրականացրեցինք մեր ծրագրերը թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում՝ վերջում հասնելով հաղթանակի:

Չեմ կարող ասել, որ սա միայն մեկ խաղացողի խաղ էր, բայց Քրիս Ջոնսն իր գործն արեց՝ հաշվի առնելով, թե ինչպես էին նրա դեմ փորձում պաշտպանվել։ Ընդհանուր առմամբ, թիմը հիանալի գործեց, և դա հենց այն է, ինչին պետք է ձգտենք հետագա հանդիպումներում:

Հիմա սպասում ենք մյուս արդյունքներին, որպեսզի պարզ դառնա՝ կկարողանանք արդյոք հաջորդ փուլ անցնել՝ որպես լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմ:

Ռեքս Քալամյանը հիանալի աշխատանք է կատարում այս թիմի հետ։ Հիմա պարզապես սպասում ենք հետագա զարգացումներին, բայց ես երախտապարտ եմ թե՛ նրան, թե՛ խաղացողներին։ Սա իմ առաջին նման փորձն էր»,- ասել է Կարաչիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 91-70 հաշվով հաղթել է Ալբանիային:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլում երկու անգամ հաղթել է Ալբանիային և նույնքան անգամ պարտվել Ավստրիային ու գրավել երկրորդ տեղը: Նախընտրական հաջորդ փուլում պայքարը կշարունակի առաջին տեղն ապահոված Ավստրիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ