Logo

Հայաստանի հավաքականի խաղերի վայրը փոխվել է Լոս Անջելեսում

16:40 / 20.06.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի, Իռլանդիայի և Գվատեմալայի հավաքականների մասնակցությամբ Լոս Անջելեսում կայանալիք միջազգային մրցաշարի վայրը փոխվել է։

Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ Cal State LA համալսարանական արենան ժամանակավորապես փակվել է։ Մրցաշարի հանդիպումները Cal State LA-ի փոխարեն կանցկացվեն Crescenta Valley High School-ում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը չեն փոփոխվել։ Հունիսի 21-ին Հայաստանի հավաքականը կխաղա Գվատեմալայի, իսկ երկու օր անց Իռլանդիայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա