Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Գաբրիել Աճեմյանը կշարունակի ելույթները Բեյրութի Հ.Մ.Ը.Մ.-ի կազմում:
Նախորդ մրցաշրջանը հաջող անցկացնելուց հետո ակումբը նոր պայմանագիր է առաջարկել հայ խաղացողին և այն ընդունվել է: Կողմերն արդեն ստորագրել են պայմանագիրը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Լիբանանի հայկական ակումբի և 26-ամյա Աճեմյանի նոր պայմանագիրը կգործի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը: