Ֆուտզալի 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցոգովինայի նկատմամբ:
Խաղի ընդմիջման ժամանակ Հայաստանի հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը խմբային մրցաշարում անցկացրած առաջին խաղում նույնպես հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինայի թիմին (4-3), իսկ նախորդ երկու տուրերում երկու անգամ առավելության էր հասել նաև Չեխիայի նկատմամբ (4-2, 4-1)` ժամանակից շուտ ապահովելով հաջորդ փուլի ուղեգիր։