Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանն արդյունավետ ելույթ է ունեցել ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում», գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հարավամերիկյան Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրում՝ «Կվիմսեի» հետ հանդիպման ժամանակ, Մկրտչյանը դարձել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը: Նա վաստակել է 21 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է 1 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 66:79 հաշվով՝ հօգուտ «Կվիմսեի»:


