Logo

Հայաստանի հավաքականի կազմը երևանյան ԱԱ-ում

12:46 / 03.11.2023Սամբո
null

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 21 մարզիկներ։

Մարզական սամբոյում մեդալների համար կպայքարեն Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ) և գերծանր քաշային Հակոբ Առաքելյանը:

Մարտական սամբոյում իրենց ուժերը կփորձեն Մխիթար Մխիթարյանը (58 կգ), Վահրամ Գրիգորյանը (64կգ), Վաչիկ Վարդանյանը (71կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ)։

Կանանց պայքարում ելույթ կունենան Արփինե Մնացականյանը (50 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Մելինե Մամիկոնյանը (59 կգ), Մարինե Մարտիրոսյանը (72 կգ), Նելլի Ավետիսյանը (80 կգ) ու գերծանր քաշային Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մասնակցության հայտ են ներկայացրել 70-ից ավելի երկրներ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հավաքականները չեն մասնակցի։

Ֆոտո՝ ԿԳՄՍ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ