Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրի խաղում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հայտացուցակում տեղ է գտել 22 ֆուտբոլիստ։ Բացակայում է թիմի ավագ Վարազդատ Հարոյանը, որն այս ընտրական փուլում երրորդ դեղին քարտն էր ստացել Թուրքիայի հավաքականի դեմ նախորդ խաղում։
Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)
Հայաստան - Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։ Խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարներ՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։