Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Հայտացուցակում ընդգրկվել են Պրահա մեկնած բոլոր՝ 23 ֆուտբոլիստները։
Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Պրահայի «Լետնա» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Հանդիպումը կսպասարկի ավստրիացի Յուլիան Վայնբերգերի գլխավորած մրցավարական անձնակազմը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, իսկ չեխերը նույն օրը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Նորվեգիայի հավաքականի նկատմամբ:
Պետրակով. «Շատ կարևոր է այսպիսի հավաքականների դեմ խաղալը»
Կամո Հովհաննիսյան. «Հավաքականի մարզաշապիկն ինձ համար ամենակարևորն է»
Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Պրահայում
Չեխիայի հավաքականի մարզիչը և կիսապաշտպանը՝ Հայաստանի դեմ խաղի մասին


