Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանն աշխատանքի կանցնի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոկի Բաքս» ակումբում։
«Միլուոկի Բաքսի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դոկ Ռիվերսը։ ESPN-ի ինսայդեր Էդրիան Վոդժնարովսկին հայտնել է, որ ամերիկացի մասնագետի օգնականը կլինի Ռեքս Քալամյանը։
2023/24 մրցաշրջանում ամերիկահայ մասնագետը սկաուտի աշխատանք էր կատարում «Բրուքլին Նեթսում»։ Քալամյանը գլխավոր մարզիչի օգնական է աշխատում 1995 թվականից և դրանից հետո փոխել է 9 ակումբ։ Դոկ Ռիվերսի հետ նա աշխատել է «Կլիպերսում» (2018-2020), հետո մեկ մրցաշրջան է անցկացրել «Սակրամենտոյում», իսկ նախորդ անգամ գլխավոր մարզիչի օգնական եղել է «Դեթրոյտում» (2021-2023)։Հայաստանի հավաքականը Քալամյանը գլխավորում է 2022 թվականից։
NBA-ի Արևելյան կոնֆերենցիայում «Միլուոկի Բաքսը» երկրորդ տեղում է 31-13 ցուցանիշով։
Doc Rivers is hiring longtime NBA assistant Rex Kalamian for his Milwaukee Bucks coaching staff, sources tell ESPN. Kalamian has been working as a scout with the Nets this season.
— Adrian Wojnarowski (@wojespn) January 26, 2024