Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վիրահատվել է

14:12 / 03.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ու խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ենթարկվել է ծնկի վիրահատության։

Fast Media-ի մարզական մեկնաբան և ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել։ Ըստ նախնական տվյալների՝ մենիսկի վնասվածքից ապաքինվելու համար կպահանջվի շուրջ 4 շաբաթ:

21-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա 2 խաղերը, որոնք կկայանան հոկտեմբերին։ Վնասվածքի պատճառով նա չէր մասնակցել նաև ազգային թիմի նախորդ երկու հանդիպումներին։

Ընթացիկ մրցաշրջանում Ստյոպա Մկրտչյանն «Օսիեկի» կազմում մասնակցել է 4 խաղի։ Հայաստանի հավաքականում պաշտպանն անցկացրել է 18 հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ