Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Պորտուգալիա

14:34 / 01.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի պորտուգալական «Կասա Պիայում», հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Պորտուգալական ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին։

Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիայի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ: Transfermarkt-ը 300 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Պորտուգալիայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրից հետո «Կասա Պիան» 4 միավորով 7-րդ տեղում է։ Նախորդ մրցաշրջանում թիմը գրավել է 10-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ