Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կվերադառնա Ղազախստան

12:32 / 21.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ղազախական «Կասպի» ակումբ, հայտնում է Meta-ratings.kz-ը։

28-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել էր Ղազախստանում՝ պաշտպանելով Կարագանդայի «Շախտյորի» և «Ատիրաուի» գույները:

Ուդոն նախորդ տարվա հունվարից խաղում էր «Արարատ-Արմենիայում», որտեղից հեռացել էր նախորդ ամիս:

Հիշեցնենք, որ նիգերիացին 2020 թվականից հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 18 հանդիպման:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ