Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Աստանան» էր, որտեղից նա հեռացել էր անցյալ տարվա դեկտեմբերին:
Կարիերայի ընթացքում Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նաև «Փյունիկում», «Տորպեդո-ԲելԱԶ-ում», «Ալաշկերտում», ղազախական «Ժիտիսում» ու «Կայրաթում»: