Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գեղեցիկ ժեստով են սկսել Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի հանդիպումը։
Խաղից առաջ հայ ֆուտբոլիստներն իրենց վերարկուները տվել են իրենց խաղադաշտ ուղեկցող պատանիներին։ Հանդիպման ընթացքում Զագրեբում օդի ջերմաստիճանը բավական ցածր էր։
Հիշեցնենք, որ Զագրեբի «Մաքսիմիր» ստադիոնում կայացած խաղում խորվաթները հաղթել էին նվազագույն հաշվով և, D խմբում գրավելով երկրորդ տեղը, նվաճել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հայաստանի հավաքականը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն խմբի հետնապահ Լատվիայից: