Logo

Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստների համար Կոսովոյի դեմ խաղը հոբելյանական է (ֆոտո)

22:07 / 16.11.2022• Հայկական ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտիանում ընկերական խաղում մրցում է Կոսովոյի թիմի հետ և հաղթում է 1-0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ է դարձել Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում:

Կոսվոյի դեմ խաղը հոբելյանական է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, թիմի ավագ Վարազդատ Հարոյանի և կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանի ու Վահան Բիչախչյանի համար:

Հարոյանը 70-րդ խաղն է անցկացնում ազգային հավաքականի մարզաշապիկով, Գրիգորյանը՝ 50-րդ, Բիչախչյանը՝ 20-րդ:

Ժիրայր Շաղոյանի գոլն առաջին կեսից հետո հաղթանակ է պարգևում Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ