Logo

Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ պարտություն Ուկրաինայից

19:51 / 14.10.2023Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի որակավորման փուլի C խմբում կայացավ Ուկրաինա – Հյուսիսային Մակեդոնիա 7-րդ տուրի հանդիպումը: Պրահայում անցկացված խաղում Սերգեյ Ռեբրովի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով:

Հաշիվը բացեց Գեորդի Սուդակովը (տեսանյութ), իսկ 90+5 րոպեին անսովոր գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարավաևը, որը եզրային գծի մոտից նկատեց դարպասապահի անհաջող դիրքը և գնդակն ուղարկեց դարպասը (տեսանյութ):

Ուկրաինան վաստակեց 7 միավոր և խմբում երկրորդ տեղում է: Անգլիան 13 միավորով առաջատարն է, իսկ Իտալիան 7 միավորով՝ երրորդը: «Սկուադրա Աձուրան» 2 խաղ քիչ է անցկացրել Ուկրաինայից:

Հյուսիսային Մակեդոնիան նույնպես վաստակել է 7 միավոր: Բալկանյան թիմը 3 օրից ընկերական խաղ կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ:

H խմբի հետնապահների խաղում Հյուսիսային Իռլանդիան ուժեղ էր Սան Մարինոյից՝ 3:0

Եվրո-2024-ի ընտրական փուլ, 7-րդ տուր

C խումբ

Ուկրաինա – Հյուսիային Մակեդոնիա՝ 2:0

Գեորգի Սուդակով, 30, Ալեքսանդր Կարավաև, 90+5

H խումբ

Հյուսիսային Իռլանդիա – Սան Մարինո՝ 3:0

Փոլ Սմիթ, 5, Ջոշ Մագենիս, 11, Քոնոր ՄաքՄանման, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա