Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը հայտարարեց Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Փյունիկից» հեռանալու մասին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկին» միասին անցկացրած հիշարժան երկու տարիների համար: Շնորհակալություն եմ հայտնում մարզչական անձնակազմին, խաղընկերներիս և երկրպագուներին:
Ուրախ էի «Փյունիկ» ընտանիքի մասնիկը լինել»,- սոցցանցերում գրել է Ավագյանը:
28-ամյա դարպասապահը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավագյանը «Միկայի» սան է, խաղացել է նաև «Բանանցի», «Ալաշկերտի», «Վանի», «Նորավանքի» և ԲԿՄԱ-ի կազմերում:


