Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը տեղափոխվել է Բեյրութի «Հոմենեթմեն» ակումբ, հաղորդում է ՀՖԲ մամուլի ծառայությունը:
«Հոմենեթմենը» մեծ սեր է վայելում Լիբանանի հայ համայնքի կողմից և հաջողությամբ ելույթ է ունենում Լիբանանի առաջնությունում, իսկ 2018 թվականին դարձել է երկրի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Գաբրիել Աճեմյանը նախկինում խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2022 թվականին նշել է նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն: