Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ամերիկացի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենսիայի» կազմում մասնակցել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպմանը։
Տնային խաղում «Վալենսիան» հաղթել է 85-84 հաշվով։ Ջոնսն ամենաարդյունավետն է եղել իր թիմի կազմում, վաստակել է 16 միավոր։ Նաև գրանցել է չորս ռեբաունդ և կատարել երկու ասիստ։
«Վալենսիան» առաջնության առաջատարն է, «Ռեալը»՝ երրորդը։


