Logo

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը մասնակցել է «Բարսելոնայի» դեմ հաղթական խաղին

23:31 / 05.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կենտրոնական Քրիս Ջոնսն իսպանական «Վալենսիայի» կազմում արդյունավետ ելույթ է ունեցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում:

Իսպանիայի առաջնության մրցավեճում ամերիկացի բասկետբոլիստը 23 րոպե է անցկացրել խաղահրապարակում, վաստակել 9 միավոր և կատարել 7 արդյունավետ փոխանցում: «Վալենսիան» 79-76 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կմեկնարկի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում՝ հյուրընկալվելով Ավստրիայի թիմին, իսկ երեք օր անց Երևանի Մարզահամերգային համալիրում կընդունի Ալբանիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ