Logo

Հայաստանի հավաքականի բաց մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում

20:40 / 04.09.2023Ֆուտբոլ
Հայաստանի ազգային հավաքական-բաց մարզում

Հայաստանի ազգային հավաքականը 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջիկա խաղերից առաջ սեպտեմբերի 4-ին բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզմանը ներկա էին մեդիայի ներկայացուցիչները։

Մարզումից հետո հանձնվեցին Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակները:

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է մարզման ֆոտոշարքը։

04.09.2023- Armenian national team open training

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ