Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 14-ին անցկացրել է բաց մարզում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է ներկայացրել մարզումից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի թիմին: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ: Խորվաթների դեմ խաղով Հայաստանի թիմը կավարտի ելույթները Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում: