Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հարոյանը «Փյունիկի» սան է: Նա Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի կազմում հանդես է եկել 2009-16 թվականներին, 146 խաղում խփել է 8 գոլ:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը 2024 թվականի փետրվարին տեղափոխվել էր չինական «Ցինդաո» ակումբ, իսկ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակում: