Logo

Հայաստանի հավաքականի առաջատարը նոր ակումբ ունի

13:33 / 13.11.2024Բասկետբոլ
Պաշտոնական
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը տեղափոխվել է Ուրուգվայ: Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Բիգուա դե Վիլյա Բիառից» ակումբի հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Մինչև այս բասկետբոլիստը հանդես էր գալիս մեքսիկական «Միներոս» ակումբում, որտեղ 20 խաղում միջինը հավաքել է 16.6 միավոր։

Հարավային Ամերիկայում Մկրտչյանը խաղացել է նաև Արգենտինայի «Օբրաս» ակումբում՝ 2023-24 մրցաշրջանում դառնալով առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը (միջինը 18.5 միավոր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ