
տուր
01 Հունվար 1970 - 12:21
- - 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու դարձել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի հաղթող:
Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի շաբաթվա խորհրդանշական հավաքականը, որտեղ Հայաստանի հավաքականից միանգամից 5 ֆուտբոլիստ է ընդգրկվել:
Խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել Դավիթ Յուրչենկոն, Հովհաննես Համբարձումյանը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանն ու Ալեքսանդր Կարապետյանը:


