Logo

Հայաստանի, Գերմանիայի, Բուլղարիայի ու Վրաստանի նժույգավարները մրցել են Երևանում

10:50 / 14.10.2024Ձիասպորտ
null

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի հովանու ներքո Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացել է ՀՁՖ գավաթի բաց առաջնությունը։

Առաջնությունն անցկացվել է արգելքների հաղթահարում մրցաձևում։ Երկու մրցութային օրերին մարզիկներն արգելքները հաղթահարել են B, C, D դասերում։

Առաջնությանը մասնակցել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Գերմանիան ներկայացնող մարզիկներ։ Հայ մարզիկները ներկայացնում էին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը, «Սիլ» և «Միրաժ» ակումբները։

Առաջին մրցութային օրը B, C, D դասերում հաղթողի կոչմանն արժանացել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը՝ հանդես գալով Գաղտնիք, Սուպեր Ալիանս և Լոգիկա նժույգներով։

Երկրորդ մրցութային օրը D դասում առաջին տեղը զբաղեցրել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Վանիկ Ավետիսյանը՝ Կարտասար նժույգով, C դասում՝ «Միրաժ» ակումբի մարզիկ Արսեն Պողոսյանը՝ Գեղարդ նժույգով, իսկ B դասում՝ «Սիլ» ակումբի ներկայացուցիչ Ռոբերտ Խաչատրյանը՝ Պենտելի նժույգով։

Մրցանակաբաշխությունն անցկացրել են ՀՁՖ նախագահ Հայրապետ Հայրապետյանը, փոխնախագահ Արկադի Եսայանը, գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը և ՀՁՖ նախագահության անդամ Հմայակ Զաքոյանը։

Առաջնության պատվավոր հյուրերից էր Վրաստանի ձիասպորտի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թոռնիկե Գաչեչիլադզեն։

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, դրամական պարգևներով։ B դասում առաջին տեղը զբաղեցրած մարզիկները ստացել են գավաթներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ