Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հերքել է այն տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը ներկայացնող Ադելիա Պետրոսյանին առաջարկել է փոխել մարզական քաղաքացիությունը, մարզուհին էլ մերժել է:
«Նման բան չկա, տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ТАСС լրատվակաան գործակալությանը հայտնել են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից:
Ավելի վաղ Metaratings.ru-ն էր հայտնել, թե իբր Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան կապ է հաստատել 16-ամյա գեղասահորդուհու հետ և առաջարկել փոխել մարզական քաղաքացիությունը:
Հիշեցնենք, որ Ադելիան գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն է: Ռուսաստանցի գեղասահորդները 2022 թվականից զրկված են միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: