Աշոտ Հարությունյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստանի գավաթի եզրափակիչի «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղը:
Նրան եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: Տեսաօգնականը Զավեն Հովհաննիսյանն է, նրան կօգնի Ատոմ Սևգուլյանը։
ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը:
Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 19:00-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով: Ժամը 18:30-ից հեռուստաալիքի եթերում կլինի նախախաղային քննարկում:


