Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կսպասարկի Արտեմ Գասպարյանի գլխավորած մրցավարական անձնակազմը, իսկ հանդիպման պատվիրակ է նշանակվել Արման Մանուկյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցելու են «Արարատ-Արմենիան» և գործող գավաթակիր «Ուրարտուն»։ Հանդիպումը կայանալու է մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Ֆոտո` ՀՖՖ