Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ուրարտուն» 4-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ ու դուրս եկավ հաջորդ փուլ։
Երևանյան ակումբի կազմում Էգդար Մովսիսյանը դուբլ գրանցեց, ռուս հարձակվողներ Անտոն Կիլինն ու Լեոն Սաբուան մեկական գոլ խփեցին։
Ավելի վաղ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին «Լեռնային Արցախը», «Վանը», «Վեստ Արմենիան» ու Կապանի «Գանձասարը»։ Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Նոան» ու «Ալաշկերտը»։ Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության հաղթող «Արարատ-Արմենիան» պայքարը սկսելու են քառորդ եզրափակիչից։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 0-4
Էդգար Մովսեսյան, 7, 50 Անտոն Կիլին, 27, Լեոն Սաբուա, 66