Logo

Հայաստանի գավաթ. «Վանը» հաղթեց խոշոր հաշվով և քառորդ եզրափակիչում է

20:53 / 01.10.2024Ֆուտբոլ
null

Չարենցավանի «Վանը» Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է Գյումրիի «Շիրակին»։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմից դուբլ է գրանցել գվինեացի հարձակցող Մոմո Տուրեն։ 22-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 8 խաղում խփել է 7 գոլ։ Հյուրերից մեկ անգամ էլ աչքի է ընկել նիգերիացի վինգեր Իզուչուկվու Օկոնկվոն։

«Վանը» պայքարը շարունակելու է քառորդ եզրափակիչում, որի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։

Հիշեցնենք` ավելի վաղ 1/8 եզրափակիչում «Լեռնային Արցախը» 2-0 հաշվով առավելության էր հասել «Միկայի» նկատմամբ։

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Շիրակ» - «Վան»` 0-3

Մոմո Տուրե, 15, 44, Իզուչուկվու Օկոնկվո, 63

Հեռացում` Համլետ Մնացականյան, 77 («Շիրակ»)

Հայաստանի գավաթ. 1/8 եզրափակիչի հանդիպումներին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ