Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլում «Սարդարապատը» 2-1 հաշվով հաղթեց «Միկային» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Դուբլ գրանցեց Վրեժ Մկրտչյանը: 21-ամյա ֆուտբոլիստը բացեց հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին, իսկ 64-րդ րոպեին կրկնապատկեց այն՝ հաղթանակ ապահովելով իր թիմի համար:
Մրցավարի ավելացրած ժամանակահատվածում հաշվի տարբերությունը կրճատեց «Միկայի» կիսապաշտպան Ալիկ Հովհաննիսյանը:
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

