Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Փյունիկ» - «Նոա»
«Սյունիք» - «Անդրանիկ»
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»
«Արարատ» - «Ուրարտու»
Կիսաեզրափակիչի մասնակիցները պարզ կդառնան երկու խաղերի արդյունքում։
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 3-5-ը, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 31-ից ապրիլի 3-ը։
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


