Logo

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը՝ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում

19:19 / 15.01.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ին, և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մրցաշարի քառորդ եզրափակիչին մասնակցելու են 8 ակումբներ` «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Վեստ Արմենիան», «Գանձասարը», «Վանը», «Լեռնային Արցախը» և 1/8 եզրափակիչից հետաձգված «Նոա» - «Ալաշկերտ» զույգի հաղթողը։ Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում։

Քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում ակումբները միմյանց դեմ մրցելու են երկու անգամ` սեփական դաշտում և հյուրընկալվելիս։ Վիճակահանության ժամանակ այն ակումբը, որի անունն առաջինը դուրս կգա, կլինի դիմակայության առաջին հանդիպման տանտերը։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 4-6-ը, իսկ պատասխան խաղերն` ապրիլի 1-3-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ